BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Թանգարանային խոսուն լռություն

Թանգարանային խոսուն լռություն
20.01.2021 | 12:49

«Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանում 2020-ի տարեվերջին բացված «Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ և վերաարժևորում» ժամանակավոր ցուցադրությունը տևելու է մինչև փետրվարի 26-ը։ Ներկայացված են 11 հնագիտական քարե և մետաղե առարկաներ, որոնց մի մասը ցուցադրվում են առաջին անգամ։ Ժամանակավոր ցուցադրության սրահում կարելի է տեսնել «Էրեբունի» հնավայրում իրականացված պեղումների արդյունքում, ինչպես նաև Կարմիր բլուրից հայտնաբերված գտածոներ։

Ներկայացվող իրերի մի մասը թանգարանին են տրամադրել նվիրատուները։ Ցուցադրվող արտեֆակտերն ուղեկցվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն գրություններով ու պատկերաշարերով։ Ցուցադրությունում կա նաև անկյուն՝ տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար։


Դիտվել է՝ 11433

Մեկնաբանություններ